Իսրայելում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 10-ին: Այդ մասին մայիսի 19-ին հայտնել է երկրի Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը:

 

Նրա խոսքով՝ իսրայելական պետության ղեկավարի պաշտոնի համար իրենց թեկնածությունն առաջադրել ցանկացող բոլոր թեկնածուներին անհրաժեշտ կլինի մինչև մայիսի 27-ը համապատասխան նամակ ներկայացնել Կնեսետի առնվազն 10 պատգամավորների ստորագրություններով:

 

Նախագահական մրցավազքին մասնակցելու իր մտադրության մասին արդեն հայտարարել է Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը:

 

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Haaretz հրատարակությունը, Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նաթանյահուն ոչ հրապարակավ պաշտպանում է Իսրայելի Էներգետիկայի նախարար Սիլվան Շալոմի հնարավոր թեկնածությունը: Շալոմն ինքն առայժմ պաշտոնական հայտարարություններ չի արել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

 

Իսրայելում նախագահը Կնեսետի կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրվում է մեկ ժամկետով: Երկրի գործող նախագահ Շիմոն Պերեսն իշխանության է եկել 2007 թվականի հունիսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: