Ուկրաինայում այսօր՝ մայիսի 25-ին, մեկնարկել են նախագահական ընտրությունները. տեղական ժամանակով 09:00-ին երկրում բացվել են ընտրական տեղամասերը: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
«Ընտրություններին իրավունք ունեն մասնակցել 35.5 մլն քաղաքացի։ Աշխատանքները կսկսվեն 33674 ընտրատեղամասերում»,-ասվում է ԿԸՀ-ի պաշտոնական կայքում:
Ուկրաինայի ընտրողների կոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Չերնենկոյի խոսքերով՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում արտահերթ ընտրությունները կարող են տեղի չունենալ 34 շրջանից 21-ում: