Ուկրաինացի պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոն Telegram-ի իր ալիքում գրել է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում խնդրագիր է տեղադրվել «Ընդդիմադիր պլատֆորմ - Կյանքի համար» կուսակցության կուսակցության բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու մասին։
Նա հայտարարել է, որ ստորագրահավաքի նախաձեռնողն ինքն է։ Ուկրաինայի նախագահի հավանության դեպքում «Ընդդիմադիր պլատֆորմի» բոլոր պատգամավորներին կարող են հեռացնել Գերագույն ռադայից, մատնանշել է ժողովրդական պատգամավորը։ Դրա համար խնդրագիրը պետք է հավաքի 25 000 ձայն։
Ըստ Գոնչարենկոյի՝ կուսակցությունը «աջակցում է ռուսական աշխարհին» և Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին, և անհրաժեշտ է, որ այդ կուսակցությունը դադարեցնի ազդել պետության քաղաքականության վրա։