Սիրիայի կառավարությունը թույլ չի տա որևէ մեկին միջամտել իր նախագահական ընտրություններին, քանի որ ընտրություններն ընթանալու են Սահմանադրության համաձայն: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշշար ալ Ջաաֆարին: Ավելի վաղ Սիրիայի խորհրդարանը հաստատել էր նախագահական ընտրությունների մասին օրենքի նախագիծը: Սիրիայի նախագահի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը կարող է առաջադրել 40 տարին բոլորած Սիրիայի քաղաքացին, ով վերջին 10-ը տարիների ընթացքում ապրել է հայրենիքում և չունի օտարերկրյա քաղաքացիություն:

 

Բաշշար ալ Ջաաֆարին, անդրադառնալով Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին, նշել է, որ Սիրիայում կռվում են ավելի քան 83 երկրների ահաբեկիչներ: Նրա խոսքով' բոլորին արդեն հայտնի են «Իրաքի և Շամի իսլամական պետութուն», «Ջաբհա ան Նուսրա», «Ջաբհա ալ Իսլամ» և «Ալ Կաիդա» խմբավորումները:

 

Նա ընդգծել է, որ Սիրիայի հանդեպ միակողմանի և անարդար պատժամիջոցները պատճառ են դարձել Սիրիայում տնտեսական ողբերգական իրավիճակի առկայության: «Սաուդյան Արաբիայի, Քաթարի , Թուրքիայի և Իսրայելի միջև գոյություն ունի համաձայնեցված գորոծունեություն, որն ուղղված է Սիրիայի դեմ»,- նշել է Բաշշար ալ Ջաաֆարին:

 

Միջսիրիական բանակցությունների մասին նա նշել , որ Սիրիան պատրաստ է կետ առ կետ քննարկել ժնևյան համաձայնագրի բոլոր կետերը:

 

Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է փետրվարի 11-ին՝ առանց մեծ հաջողություններ գրանցելու: Դեռ հայտնի չէ՝ երբ կվերսկսվեն բանակցությունները: