Ռուսաստանը տասնամյակներ շարունակ փորձում է խախտել ամերիկյան ժողովրդավարությունը: Ինչպես հայտնում է BBC-ն` այսպիսի տեսակետ է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն:

Պոմպեոն ասել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին և Մոսկվայի այս գործողություններն «ոչ օրիգինալ» է անվանել: «Ռուսաստանը տասնամյակներ շարունակ փորձում է խաթարել ամերիկյան ժողովրդավարությունը: Դա նորություն չէ, բայց դա հրավիրում է մեր ուշադրությունը նրանց կանգնեցնելու գործողությունների շուրջ», - ասել է ԿՀՎ-ի տնօրենը:

Նա նկատել է նաև, որ իրենք ապացույց չունեն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությանը միջամտության գործում:

Նշենք նաև, որ ԱՄՆ Կոնգրեսն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն ներկա պահին հետաքննում են ԱՄՆ-ում 2016-ի ընտրությունների արդյունքի վրա Ռուսաստանի հնարավոր ազդեցության մասին հաղորդումները: