Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր որդին կամավոր հիմունքներով ծառայում է Ուկրաինայի արևելքի հրետանային զորքերում: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք՝ ուկրաինացիներս, պատրաստ ենք վտանգի առաջ կանգնել և պայքարել: Սրանք միայն խոսքեր չեն: Իմ որդին այնտեղ է գտնվում կամավոր հիմունքներով»,- ասել է Պորոշենկոն:
Բացի այդ, ուկրաինացի առաջնորդը հայտարարել է, որ իր որդին ավարտում է Լոնդոնի տնտեսագիտության ETON դպրոցը, INSEAD ֆրանսիական բիզնես դպրոցը և Օքսֆորդը: