Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասի իրադրության կարգավորման շուրջը բանակցությունների շարունակման հնարավորությունը եւ համաձայնության են եկել, որ այդ ուղղությամբ հերթական քայլը պետք է դառնա բարձր մակարդակի հանդիպումը, օգոստոսի 19-ին հաղորդել է Ուկրաինայի պետության ղեկավարի կայքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Համաձայնության են եկել, որ լուծման ուղիներ գտնելու համար հերթական քայլը պետք Է դառնա բարձր մակարդակի հանդիպումը, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: Քննարկել են Եվրամիության մասնակցությամբ հետագա բանակցությունների շարունակման հնարավորությունը Դոնբասի իրադրության կարգավորման ուղիների որոնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: