Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օրվա ընթացքում կայացած երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են համակարգել գործողությունները Եվրամիության նիստի նախօրեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

 

Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են միջազգային ջանքերը, որոնք նպատակամղված են Ուկրաինայի արեւելքի իրադրության ապաԷսկալացմանը, ինչպես նաեւ եռակողմ շփման խմբի շրջանակներում աշխատելու ուկրաինական կողմի պատրաստակամությունը:

 

«Պյոտր Պորոշենկոն եւ Անգելա Մերկելը համաձայնության են եկել համակարգելու ջանքերը Եվրոպայի խորհրդի՝ օգոստոսի 30-ին կայանալիք նիստի նախօրեին՝ Եվրամիության կողմից հետագա հնարավոր վճռական գործողությունների համար»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են Դոնբասի իրադրության կարգավորման համար բանակցությունների միջազգային ձեւաչափը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: