Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային կոնսուլտացիաների ընթացքում քննարկել են Դոնբասի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին հաղորդվել է Ուկրաինայի նախագահի կայքում: Նրանք նաեւ համաձայնեցրել են դիրքորոշումները ՌԴ-ի հետ գազի հարցի հ ետագա քննարկման համար

 

Երկու պետությունների ղեկավարները Եվրախորհրդի նիստից առաջ, որը հոկտեմբերի 23-24-ին տեղի է ունենալու Բրյուսելում, քննարկել են Դոնբասի իրադրությունը, մասնավորապես, Մինսկի արձանագրության եւ Մինսկի հուշագրի կատարման վիճակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: