Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում քննարկել են Դեբալցևոյում գերեվարված ուկրաինացի ռազմագերիների ազատ արձակման խնդիրը: Այս մասին հայտնել է rbc.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:

 

Երկու երկրի ղեկավարները համաձայնվել են բոլոր ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտությանը:

 

Կողմերը հայտարարել են, որ հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են: Նրանք քննարկել են կայուն հրադադարի ռեժիմին հասնելու ուղիները:

 

Մերկելը և Պորոշենկոն նշել են, որ ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը պետք է լիակատար մուտք ունենա հակամարտության գոտու բոլոր շրջաններ:

 

Նախօրեին «Նորմանդական քառյակը» քննարկել է ռազմագերիների ազատ արձակման հարցը: