ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկել են «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի նախապատրաստումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում:

 

«Զրուցակիցները քննարկել են Փարիզում «նորմանդական քառյակի» հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 2-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Մերկելը նաև նշել է, որ Ուկրաինայի իրադրությունը «կարևոր նշանակություն ունի գլոբալ անվտանգության համար»: