Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնը Դուշամբեում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի նախպատրաստումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հանդիպմանը նաև քննարկվել է Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին հսկողության ամրապնդումը:

 

 

«Մենք քննարկել ենք սեպտեմբերի 15-ին կայանալիք ՀԱՊԿ-ի անդամ պետություների ղեկավարների հանդիպման օրակարգն ու այս կարևոր միջոցառման նախապատրաստման հարցերը», - ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաև նշել է, որ քննարկման թեմաներից կարևոր էր Կենտրոնական Ասիայում իրադրությունը՝ հաշվի առնելով Աֆղանստանում դեգրադացվող իրավիճակը:

 

 

ՀԱՊԿ-ն միավորում Է Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Օպերատիվ հակազդման հավաքական ուժերն ստեղծվել են 2009 թվականին եւ ներառում են 22 հազար մարդ: Նրանցից բացի, ՀԱՊԿ-ի հավաքական ուժերը ներառում են Կենտրոնասիական տարածաշրջանի արագ հակազդման հավաքական ուժերը, հավաքական խաղաղապահ ուժերը, հավաքական ավիացիոն ուժերը եւ հատուկ գործողությունների ուժերը: