Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը փետրվարի 8-ից 10-ը կայցելի ԱՄՆ եւ Կանադա, պլանավորում Է անդրօվկիանոսյան գործընկերների հետ քննարկել G7-ի՝ հունիսին Գերմանիայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստումը, ինչպես նաեւ Ուկրաինայի ճգնաժամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԳՖՀ -ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիանե Վիրտցը:

 

«Վաշինգտոնում եւ Օտտավայում ուշադրության կենտրոնում կլինեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ բանակցությունները: Դրա հետ մեկտեղ, բացի G7-ի թեմաներից, կքննարկվեն միջազգային քաղաքականության այնպիսի հրատապ հարցեր, ինչպիսիք են՝ Ուկրաինայի ճգնաժամը, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, պայքարը ԻՊ-ի խմբավորման դեմ, Աֆղանստանը եւ Իրանը»,- փետրվարի 2-ին Բեռլինում լրագրողներին ասել Է Վիրտցը:

 

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Մերկելը նաեւ հանդիպումներ Է պլանավորել Համաշխարհային բանկի ղեկավարի եւ տնտեսության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: