Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջերս Կիև կատարած այցի ընթացքում առաջին անգամ նշել է Եվրոպական միությանն Ուկրաինայի ադամակցության համար անհրաժեշտ ժամանակահատվածը՝ 5-8 տարի: Прямой հեռուստաընկերության ուղիղ եթերում այդ մասին հայտարարել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավոր Իգոր Կոնոնենկոն:
«Ի՞նչն է ինձ մղում լավատեսության, այն, որ տիկին Մերկելը Կիև այցի ընթացքում, իսկ Մերկելի մակարդակը որպես եվրոպացի քաղաքական գործչի հայտնի է բոլորին, առաջին անգամ նշել է մոտավոր ժամկետ, հնչել է 5-8 տարի, որը պետք է անցնի մեր երկիրը, որպեսզի դառնա ԵՄ լիիրավ անդամ: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ դա առաջին ագամ հնչել է նման մակարդակի քաղաքական գործչի կողմից»,- ասել է Կոնոնենկոն: