Այսօր Բավարիայի մայրաքաղաքում կմեկնարկի անվտանգության հարցերով 50-րդ մյունխենյան համաժողովը, որի ընթացքում ԱՄՆ-ի պետքարուղար Ջոն Քերին կհանդիպի Ուկրաինայի ընդդիմության ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է itarr-tass-ը:

 

Քերին հեռախոսազրույց է ունեցել Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի, Օլեգ Տյագնիբոկի և Յուրի Լուցենկոյի հետ:

 

«Սա իմ առաջին հանդիպումն է Ուկրաինայի ընդդիմության ղեկավարների հետ, որը ենթադրում է առողջ երկխոսություն և խնդիրների վերանայում», -ասել է Քերին:

 

Հիշեցնենք, որ մյունխենյան համաժողովի օրակարգը վերջին պահին փոփոխության է ենթարկվել. Սիրիայի, Իրանի և կիբերանվտանգության հարցերով նախապես ծրագրված քննարկումներին ավելացել է Ուկրաինայում տիրող ճգնաժամի հարցը: