ԱՄՆ-ի՝ «Ուկրաինայի ազատության աջակցության» մասին օրինագիծը կարող է մշտապես քայքայել Ռուսաստանի հետ բնականոն փոխգործակցությունը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
Նման հայտարարությամբ Լավրովը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
«ԱՄՆ նախագահի կողմից ստորագրված «Ուկրաինայի ազատության աջակցության» մասին օրինագիծը, որը սպառնում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, ընդունակ է մշտապես քայքայել մեր երկրների միջև նորմալ փոխազդեցության հնրարավորությունները»,- ասել է ռուս նախարարը: