Կոլումբիայի Մոկոա քաղաքում նախորդ շաբաթ գրանցված սելավային հոսքի հետևանքով զոհվել է առնվազն 102 երեխա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Կոլումբիայի աղետների ռիսկի կառավարման ազգային գրասենյակը:
Գրասենյակի վերջին տվյալներով' ընդհանուր առմամբ զոհվել է 314 մարդ, վիրավորվել են 332-ը: Հարազատներին տրվել են 247-ի դիերը:
Իշխանությունները հայտարարել են 127 անհայտ կորածի մասին: Նրանց շարքում են երեք օտարերկրացի' Իսպանիայի, Գերմանիայի և Էկվադորի քաղաքացիներ: