Առնվազն 61 մարդ է զոհվել Կոլումբիայի հյուսիս-արևմուտքի Անտոկիա դեպարտամենտում տեղի ունեցած սողանքի հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հարավամերիկյան երկրի արտակարգ պատահարների դեմ պայքարի ազգային վարչությանը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր 58 զոհվածների, տասնյակ վիրավորների և անհետ կորածների մասին:

 

Սաստիկ անձրևներից առաջացած սողանքը մայիսի 18-ին տեղի է ունեցել Սանտա Մարգարիտա գյուղում: Պատահարի վայրում աշխատում են փրկարարները, որոնողական շներ: Մի քանի տասնյակ փրկարարներ ուղղաթիռներով տարհանում է տուժածներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: