Առնվազն 17 երեխա է զոհվել Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 28-ին հաղորդել է The Jakarta Post հրատարակությունը:
Ըստ նախնական տեղեկատվության՝ բեռնատարը, որի թափքում եղել է շուրջ հիսուն երեխա, պայթած անվադողի պատճառով դուրս է ընկել ճանապարհից և հայտնվել ձորում: Վթարի վայրում աշխատում են փրկարարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: