Աֆղանստանի Վարդակի նահանգում անհայտ անձինք գնդակոծել են մարդատար ավտոբուսը եւ երկու ավտոմեքենա, ինչի հետեւանքով զոհվել Է 13 մարդ, եւս երկուսը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
Ավտոբուսում զոհվածների թվում կին Է եղել, նրա իննամյա որդին վիրավորված Է:
Միջադեպը տեղի Է ունեցել Քաբուլը Ղանդահար հարավային նահանգի հետ միացնող ճանապարհին՝ Սայեդ Աբադի շրջանում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, հարձակվողները թաքնվել են:
Հարձակումը տեղի Է ունեցել մարտի 24-ի վաղ առավոտյան: Առայժմ զինված խմբավորումնեից ոչ մեկը չի ստանձնել հանցագործության պատասխանատվությունը: