Քենիայի հարավ - արեւելքի Մպեկետոնի քաղաքի վրա մի խումբ զինյալների հարձակման զոհ Է դարձել առնվազն 48 մարդ: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղական բաժանմունքի ներկայացուցչին:
Զինյալները երկու միկրոավտոբուսով մտել են Մպեկետոնի ոչ մեծ քաղաք եւ սկսել են կրակել անցորդների վրա: Նշվում է, որ հարձակվողները հրկիզել են երեք հյուրանոց եւ մի ավտոլցակայան:
Քենիայում սկսել են բազմաթիվ ահաբեկչական գործողություններ տեղի ունենալ այն բանից հետո, երբ 2011 թվականի վերջին քենիական զորքերը մտան Սոմալի, որպեսզի կռվեն «Աշ Շաբաբի» անդամների դեմ, որը կապված Է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ:
Ամենախոշոր ահաբեկչական գործողությունը կատարվել Է 2013 թվականի սեպտեմբերին, երբ «Աշ Շաբաբի» զինյալները Նայրոբիում հաձակվեցին Westgate պերճաշուք առեւտրական կենտրոնի այցելուների վրա: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել Է 67 մարդ, 200 փրկվածներից բժշկական օգնության Է դիմել 175 հոգի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: