Աֆղանստանում առնվազն 40 զինվորական է զոհվել ռազմակայանի մոտ երկու ավտոմեքենաների պայթեցման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը:
«Երկու մահապարտ ահաբեկիչներ Humvee բանակային արտաճանապարհայիններով գրոհել են Ղանդահարի նահանգի Մեյվանդի շրջանի ռազմակայանի վրա՝ սպանելով 40 զինվորների»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնել է 1TV հեռուստաալիքը, Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է գրոհը Ղանդահարի նահանգի ռազմակայանի վրա: Նրա տվյալներով՝ հարձակումը կատարվել է հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: