Աֆղանստանի հարավում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) հինգ զինծառայողներ են զոհվել «Թալիբան» շարժման զինյալների հարձակման հետևանքով: Հարձակումը տեղի է ունեցել հունիսի 9-ին:
Նույն օրը Աֆղանստանի Նանգարհար արևելյան նահանգի վարչական կենտրոնում՝ Ջելալաբադում, ՆԱՏՕ-ի թիկունքային բազայի վրա ծայրահեղականների գրոհի հետեւանքով զոհվել է չորս մարդ:
Ավելի վաղ «Թալիբան» խմբավորման զինյալները հայտարարել են ԱՖղանստանի անվտանգության ուժերի և ISAF-ի զորակազմի դեմ «ամառային հարձակում» սկսելու մասին: Ծայրահեղականներն ավելի ու ավելի հաճախ են հարձակումներ ձեռնարկում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մոտենալու համեմատ, որը նշանակված է հունիսի 14-ին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: