Աֆղանստանի արեւելքի Լոգարի նահանգում հինգ խաղաղ բնակիչ Է զոհվել, եւս վեցը՝ վիրավորվել Անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) ավիահարվածի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները:

 

«ԱՄՆ-ի օդուժի թիրախը «Թալիբան» շարժման զինյալների դիրքերն Էին: Սակայն հրթիռը սխալմամբ խոցել Է բնակելի տունը: Պայթյունից զոհվել են խաղաղ քաղաքացիներ»,-ասել Է նահանգապետ Մոհամադ Ամիրին:

 

ISAF-ում առայժմ չեն մեկնաբանել միջադեպը:

 

ՄԱԿ-ի՝ Աֆղանստանի աջակցման առաքելության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ն ընկած ժամանակաշրջանում տարբեր միջադեպերի հետեւանքով զոհվել են 3 հազար 188 խաղաղ բնակիչներ, վերքեր Է ստացել 6 հազար 429 մարդ:

 

Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը ավարտում են իրենց մարտական առաքելությունն Աֆղանստանում, որն սկսվել Է 2001 թվականին: 2015 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքը գործարկելու Է «Վճռական աջակցություն» անվանումը կրող նոր առաքելությունը: Պենտագոնի տվյալներով՝ ԱՄՆ-ը պլանավորում Է մինչեւ եկող տարվա սկիզբը Աֆղանստանում թողնել 10,8 հազար զինծառայող:

 

Ամերիկացի զինվորականները ծրագրում են Աֆղանստանից հեռանալ մինչեւ 2016 թվականի վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: