Սիրիայի հյուսիս-արեւելքում Ղամիշլի քաղաքի ասորական թաղամասում հնչած երեք պայթյունների հետեւանքով 16 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են։
Arevelk-ի փոխանցմամբ, զոհերի մեջ հինգ հայեր կան՝ հայ կաթոլիկ եկեղեցու հավատացյալներ։
«Գաբրիել» եւ «Մայամի» ռեստորաններում պայթւոցիկ սարքեր են գործարկվել, իսկ երրորդ ռումբը պայթել է, երբ դրա վրա կրակել են հրազենից։