Նյու Յորքի Լոնգ Այլենդ շրջանում հուլիսի 18-ի երեկոյան սարսափելի պատահար է տեղի ունեցել. «Լիմուզինը», որով հարսնաքույրերը գնալիս են եղել հարսանիքի, բախվել է «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի: Երեք երիտասարդ աղջիկներ տեղում մահացել են, չորրորդը մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

 

Ոստիկանությունը հայտարարել է, որ բեռնատարի վարորդը կորցրել է վերահսկողությունը, քանի որ հարբած է եղել:

 

Եվս չորս մարդ այժմ գնտվում է հիվանդանոցում: Բժիշկները նրանց վիճակը ծանր են գնահատում: