Ինչպես հայտնում է 1tvnet.ru-ն, Մոսկվայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ընթացքում զոհվել է Դաղստանի կառավարության փոխնախագահ Հաջի Մախաչևը:

 

Վթարը տեղի է ունեցել Կուտուզովյան պողոտայում,ՙ որտեղ իրար են բախվել Mercedes GL, Chevrolet, Mini Coper և Chery ավտոմեքենաները: Պատահարի արդյունքում զոհվել է 3 մարդ, 5-ը' վիրավորվել:

 

Ըստ Մոսկվայի իրավապահ մարմինների տվյալների' փոխնախագահի կինն ու երեխաները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: