Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովի դուստրը՝ Քսենիան, տուժել է Մոսկվայի Մեժդունարոդնոյե խճուղում երեք մարդատար ավտոմոբիլների և ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել է իրավապահ մարմինների մի աղբյուր:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ապրիլի 13-ին Մեժդունարոդնոյե խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Ք. Չիլինգարովան հոսպիտալացվել է: 22:05-ին Մեժդունարոդնոյե խճուղու 3-րդ կիլոմետրում «Մերսեդես» ավտոմեքենան բախվել է ավտոբուսի: Բախումից հետո «Մերսեդեսը» մխրճվել է ևս երկու մարդատար ավտոմոբիլների մեջ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով աղջիկը՝ «Մերսեդես» ավտոմոբիլի ուղևորուհին, տեղափոխվել է բժշկական հիմնարկություն: