Իրաքում ահաբեկչության հետևանքով 10 ոստիկան է զոհվել, հաղորդում է Associated Press-ը:

 

 

Նշվում է, որ ևս 7 իրավապահ վիրավորվել է:

 

 

Անբար նահանգի քաղաքային խորհրդի անդամ Աթալա ալ-Ֆահդավայի խոսքով, Ռամադիի շրջաններից մեկում, որտեղ գտնվում է կառավարական շենքերի մեծ մասը, դեռևս շարունակվում են մարտերը «Իսլամական պետության» գրոհայինների դեմ, որոնք ձգտում են իրենց վերահսկողության տակ վերցնել քաղաքը: