Վեց ոստիկան է զոհվել Եգիպտոսի մայրաքաղաքի հսկիչ անցակետում իրականացված պայթյունի հետեւանքով: Հաղորդվում է նաեւ չորս խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին, տեղեկացնում է BBC-ն:

 

Պայթյունը որոտացել է ալ Հարամ փողոցում, որը Կահիրեից տանում է դեպի Գիզայի բուրգերի համալիր:

 

Նախնական տեղեկատվության համաձայն՝ ռումբը տեղադրված է եղել աղբարկղում:

 

Միջադեպի վայրը շրջափակված է ոստիկաններով:

 

Առայժմ ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: