Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներից մեկը հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանն է: Այդ մասին հայտնում է «Արևելք»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ քույր Սոֆին իրանահայ էր և որպես մայրապետ ծառայում էր Լիբանանի վանքերից մեկում: Նա Գթության քույրերի միաբանության անդամ էր:

Սոֆի Խոսրովյանը պայթյունից մահացած 13 հայերից մեկն է: