Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում պայթյունի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի աշխատակիցը, փոխանցում է Al Jazeera հեռուստաալիքը:
Ինչպես նշվում է, նա ունեցել է Նիդեռլանդների քաղաքացիություն:
Ավելի վաղ հաղորդվում էր յոթ զոհի մասին, այդ թվում՝ չորս հարձակվողի:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Ջակարտայում տեղի ունեցած պայթյուններն «ահաբեկչական գործողություն» է որակել: