Քաբուլում Իսպանիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է երկրորդ իսպանացի ոստիկանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսպանիայի ՆԳՆ-ին: 

 

Իրավապահ մարմինների աշխատակիցը մահացել է ստացված վնասվածքներից:

 

«Սա հարձակման երկրորդ զոհն է: Դեսպանատան բոլոր աշխատակիցները տարհանվել են», - հայտարարել են գերատեսչությունից:

 

Ավելի վաղ Քաբուլում Իսպանիայի դեսպանատան մոտ ահաբեկիչները պայթեցրել են մեքենան, որի մեջ ռումբ էր տեղադրված, իսկ դրանից հետո կրակ են բացել: Հարձակման պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը: