Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների և Արևմտյան ափի հրթիռակոծությունների հետևանքով 9159 պաղեստինցի է զոհվել, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Ինչպես հայտնում է WAFA-ն, հոկտեմբերի 7-ին Իսրայելի ագրեսիայի սկզբից ի վեր Գազայի հատվածում սպանվել է 9025 մարդ, նրանցից ավելի քան 73%-ը երեխաներ, կանայք և ծերեր են։ Եվս 134 մարդ զոհվել է Հորդանան գետի արեւմտյան ափին։