Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության հետևանքով հուլիսի 9-ին զոհերի թիվը հասել է 32-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 200-ը: Զոհերի թվում մեկ երեխա կա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, իսրայելական օդուժը ռմբակոծում է Գազայի հյուսիսում գտնվող Ռաֆաաթ Սալման շրջանը, ինչպես նաև Խաիունիս քաղաքի Մանարա թաղամասը: Բացի այդ, ռմբակոծվում են Գազայի հատվածի ոչ բնակելի ազատ տարածքները: Գազայի հատվածում ավելի քան 50 տներ ամբողջովին ավերվել են:
Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ' ռազմական գործողությունները շարունակվելու են նվազագույնը մեկ շաբաթ: Մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածից ավելի քան 100 հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ: Հրթռիային ռմբակոծությունից հետո բժշկական օգնության են դիմել 9-ը իսրայելցիներ:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իսրայելական բանակին հրամայել էր պատրաստվել ռազմական գորոծողությունների Գազայի հատվածում: Մեկ ամսվա ընթացքում իսրայելցիների արձակած հրթիռների թիվը գերազանցել է 250-ը:
ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման կոչ արել Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել բռնությունների նոր ալիքը: