Իսրայելական բանակը երեքշաբթի օրը վաղ առավոտյան ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածի դեմ, որի արդյունքում վիրավորվել է 14 մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Իսրայելը թիրախ է դարձրել 50 կետ: Twitter-ի իր Միկրոբլոգում Իսրայելի բանակը հայտնել է, որ ցանկանում է վերջ դնել այն ահաբեկչությանը, որին ամեն օր ենթարկվում են իսրայելցիները:

 

Հիշեցնենք, որ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը երկուշաբթի օրը հրթիռակոծել էր Իսրայելի տարածքը՝ ի պատասխան այն բանի, որ ավելի վաղ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի վեց անդամի էր սպանել: