Եգիպտոսում հունվարի 16-ի երեկոյան առնվազն ութ ոստիկան է սպանվել Վադի Էլ Գեդիդ հարավարեւմտյան նահանգում հսկիչ անցակետի վրա կատարված հարձակման հետեւանքով, տեղեկացնում է BBC-ն:
Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հարձակվողներից երկուսն սպանվել են ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում: Բացի այդ, վերքեր են ստացել եւս երեք ոստիկաններ:
Նշվում է, որ 2013 թվականից երկրում սպանվել են հարյուրավոր զինվորներ ու ոստիկաններ: Հարձակումները կատարում են ջիհադականները, իսկ գրոհներն իրականացվում են Սինայի թերակղզու հյուսիսում՝ Իսրայելի եւ Գազայի հատվածի հետ սահմանից ոչ հեռու: Նաեւ հաճախ հարձակումներ են տեղի ունենում Լիբիայի հետ սահմանների մերձակայքում, որտեղ ակտիվ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: