Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Վոլնովախա քաղաքի մոտ գիշերը մայիսի 21-22 ռուսամետ ակտիվիստների և ուկրաինացի ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել, որի արդյուքնում զոհվել է 8, վիրավորվել 18 զինվորական: Այս մասին հայտնում է rbc.ua-ն:

 

«Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկի տեղեկություններով՝ զոհվել է 8 զինծառայող, 18 հոգի վիրավորվել է:

 

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտնել է, որ Դոնեցկի շրջանային պետական վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 31 հոգի:

 

Հաղորդվում է, որ անջատողականները հարձակվել են Վոլնովախայի մոտ գտնվող ուկրաինական զինծառայողների անցակետի վրա և ինքնաձիգներից, ձեռքի հակատանկային նռնակներից և ականանետներից կրակ բացել: Ռումբերից մեկն ընկել է ռազմական մեքենայի վրա, ինչի արդյունքում այն պայթել է: Կան զոհեր և վիրավորներ, ասված է նախարարության հաղորդագրությունում: