Ամերիկյան հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները դեսանտային գործողություն են իրականացրել Իրաքի Թիքրիթ քաղաքի մերձակա այն գոտում, որը վերահսկում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ա լ Ջազիրա» հեռուստաալիքը: Վերջինիս տվյալներով՝ «ամերիկյան հատուկ նշանակության ուժերը Թիքրիթի հյուսիսում դեսանտ են իջեցրել ԻՊ-ի կողմից հսկվող դիրքում»:

 

 

Գործողության նպատակի և դրա արդյունքների մասին չի հաղորդվում:

 

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերը մի քանի անգամ դեսանտ են իջեցրել ԻՊ-ի վերահսկման ներքո գտնվող շրջաններում, սակայն դրանք բոլորը մինչ օրս իրականացվել են երկրի հյուսիսում՝ Իրաքյան Քրդստանում: Թիքրիթ քաղաքը, որն ավելի վաղ իրաքյան զորքերի կողմից ազատագրվել է ահաբեկիչներից, գտնվում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 140 կիլոմետր հյուսիս-արևուտք ընկած շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: