ԱՄՆ ՌՕՈւ ռազմավարական անօդաչու RQ-4A «Global Hawk» սարքն ուրբաթ երեկոյան հետախուզական թռիչք է իրականացրել Ռուսաստանի սևծովյան ափի մոտ, հայտնում է «PlaneRadar» մոնիթորինգային ռեսուրսը։
04-2021 համարով անօդաչուն թռել է Իտալիայի ավիաբազայից։
Մոսկվայի ժամանակով ժամը 14.45-ին «Global Hawk»-ը ավարտել է մոնիթորինգը Դոնբասի սահմանազատիչ գծում, հինգ ժամ անց այն նկատել են Սև ծովի վրա՝ Ռուսաստանի սահմանի մոտ, այն թռչում էր Ղրիմի և Կրասնոդարի երկրամասի ափի երկայնքով։