Իրանը հետախուզական թռիչք է իրականացրել Արդաբիլի և Բաքվի սահմանամերձ շրջանում: Այս մասին հայտնում է իրանցի լրագրող Հայալ Մուազզին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը ռազմական տեխնիկա էր տեղակայել Ասլանդուզում՝ Ադրբեջանի հետ սահմանին:
«Իրանի իսլամական հեղափոխության պահապանների զորամասերի և բանակի տեղակայումը Պարսաբադում և Ջուղայում` Արաքս գետի սահմանային գոտում վարժանքների համար», - հայտնել էր իրանական Telegram-ալիքը` կից ներկայացնելով լուսանկարներ: