Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Պակպուրը հայտարարել է երկրի հյուսիսում խոշոր զորավարժությունների անցկացման մասին:
Տեղեկությունը տարածել է իրանական Mehr գործակալությունը:
«Առաջիկա օրերին երկրի հյուսիսային սահմանների վրա՝ Արաս շրջանում (սահմանակից է Ադրբեջանի հետ-խմբ.) «Աշուրա» բազայում տեղի կունենան ցամաքային ուժերի «Էհտեդար» («Ուժ») կոչվող մեծածավալ վարժանքները», -ասել է իրանցի ռազմական ղեկավարը:
Գեներալ Պակպուրի խոսքով, զորավարժությունների անցկացումը համահունչ է տարեկան պլանին և կոչված է բարձրացնելու ցամաքային ուժերի մարտական պատրաստականությունը: