Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 12-14-ը հայ-ադրբեջանական սահմանին սեփական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների թարմացված ցուցակը։ Ցուցակում նշված է 71 զինծառայողի անուն, գրում է Interfax-ը։

Ցուցակում ներառված է 13 սպայի, 21 դրոշակառուի և սերժանտի, 37 զինվորի անուն, գրում է պարբերականը։