Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունն սկսել Է այն իսլամիստների կողմից սպառնալիքի կանխման յոթնօրյա հակաահաբեկչական գործողությունը, որոնք Սիրիայում մասնակցել են ռազմական գործողություններին եւ վերադարձել են Միացյալ Թագավորություն: Գործողությանը մասնակցում են մի քանի հարյուր ոստիկաններ, որոնք պարեկում են մարդկանց կուտակման վայրերը՝ մետրոյի կայարանները, կայարանատները, խոշոր առեւտրական կենտրոնները:

 

Ըստ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների տվյալների՝ ավելի քան 400 բրիտանացի մուսուլմաններ եղել են Սիրիայում, որտեղ մասնակցել են ռազմական գործողություններին զինված իսլամիստների կողմից:

 

Հատուկ ծառայություններն զգուշանում են, որ վերադառնալով՝ այդ մարդիկ, որոնք գաղափարախոսական եւ մարտական պատրաստություն են անցել, կարող են ահաբեկչական գործողություններ կազմակերպել Մեծ Բրիտանիայի տարածքում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: