Ֆրանսիայի ոստիկանությունն ավարտել է երկրի հյուսիսում գտնվող Ռուբե քաղաքում պատանդներին ազատելու գործողությունը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ կողոպտիչներից մեկը, ով հարձակվել էր բանկի տնօրենի ընտանիքի վրա, սպանվել է:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ևս մեկ հանցագործ ձերբակալվել է, իսկ երրորդին՝ հաջողվել է փախչել:

 

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հյուսիսում պատանդներ վերցնելու մասին հաղորդագրություն է հայտնվել նոյեմբերի 24-ին: Երեք զինված տղամարդիկ ներխուժել են տուն՝ թալանելու մտադրությամբ, սակայն ընտանիքը դիմադրություն է ցուցաբերել:

 

Իշխանությունները չեն համարում, որ այդ միջադեպը ահաբեկչական հարձակում է եղել: