Charlie Hebdo թերթի խմբագրության վրա ահաբեկչական հարձակում իրականացրած կասկածյալները գտնվում են Ֆրանսիայի հյուսիսում: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով աղբյուրներին:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը Ռեյմս քաղաքում ձերբակալել է Շերիֆ Քոաշիի քրոջը, ինչպես նաև Սաիդ Քուաշիի կնոջը:

 

Ոստիկանությունը կասկածում է, որ հենց Քուաշի եղբայրներն են մասնակցել Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության հարձակմանը, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել: