Եմենի տարածքում գործող «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի բջջի անդամներից մեկը հաստատել է Ֆրանսիայի Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա իրականացրած հարձակման մեջ խմբավորման մասնակցությունը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

 

«Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» ղեկավարել է գործողությունը և ուշադիր ընտրել թիրախը (հարձակման համար)»,- նշված է խմբավորման ակտիվիստի հայտարարության մեջ:

 

Այնտեղ նաև նշվում է, որ հարձակումը պատասխան է Charlie Hebdo լրագրողների՝ Մարգարե Մուհամեդին հասցեագրված վիրավորանքին:

 

Միևնույն ժամանակ, Սուրիյա ալ-Էն լրատվական գործակալության համաձայն' Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վրա իրականացրած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) սուննի ծայրահեղական կազմակերպությունը: