Ֆրանսիայի ժանդարմերիան բանակցություններ է սկսել կասկածվող ահաբեկիչների հետ, ովքեր բարիկադավորվել են Դամարտեն-ան-Գոել քաղաքի մոտակայքում գտնվող տպագրության շենքում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարության խոսնակ Պիեռ Անրի Բրանդենին:
Նրա խոսքով՝ «գրեթե անկասկած հայտնի է», որ ահաբեկիչները, ովքեր պատանդներ են վերցրել, Քուաշի եղբայրներն են:
Դեպքի վայր է ժամանել ահաբեկչության դեմ պայքարի GIGN ժանդարմերիան:
Բոլոր բնակիչներին հրամայվել է լքել իրենց տները: Գոտին շրջափակված է մեծ թվով ոստիկաններով: