Քննիչները ունեն տեղեկություններ այն մասին, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպառնալիքներ է ստացել Ֆրանսիայի Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակման հետ կապված իր դիրքորոշման պատճառով, հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, գրում է Газета.Ru-ն:
«Հետաքննությունը տվյալներ ունի այն մասին, որ Նեմցովը ստացել է սպառնալիքներ Փարիզի Charlie Hebdo ամսագրի խմբագրության հարձակման հետ կապված իր դիրքորոշման պատճառով»,- ասվում է Մարկինի՝ ՔԿ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ: