Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը հրապարակել է նոր ծաղրանկար, որը վերաբերում է մարտի 18-ին Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններին: svoboda.org-ը փոխանցում է, որ ծաղրանկարում պատկերված են Վլադիմիր Պուտինն ու նրա ձեռքում «խամաճիկ» դարձած Քսենիա Սոբչակը: Այս երկուսի հետին պլանում Ալեքսեյ Նավալնին է, ևս մեկ ընդդիմադիր գործիչ, ով կոչ էր անում ընդհանրապես չմասնակցել ընտրություններին: